25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ձեր տուն քանդողները գյուղապետերն են. Ծառուկյան

ՀՀ բնակչության մեծամասնությունը գտնվում է վարկի տակ. այսօր Ծաղկահովիտում քարոզարշավի ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա խոսեց ժողովրդի վատ վիճակից` նշելով, որ աշխատատեղեր պիտի բացվեն, վարկերը պիտի քիչանան, մարդկանց արտագաղթը պիտի պակասի, թոշակները պիտի բարձրանան: «Այսօր մեր ժողովրդի համար պայման ու հնարավորություն պիտի ստեղծենք աշխատելու: Չլուծվող խնդիր չկա, ավելի վատ պայմաններ են եղել: Միայն թե պիտի կարողանան ժողովրդին սիրել, հարգել»,-ասաց նա:

Գ. Ծառուկյանը շեշտեց, թե ամեն ինչ կախված է ժողովրդից: «Բոլորը կախված է ձեզանից, չեմ եկել ասելու, որ ձայնը տվեք, սա եմ անելու, ասում եմ՝ մենք պատրաստ ենք, բայց դուք ոչ մեկին խաթր մի արեք.  ոչ մարզպետներին,  ոչ ծանոթ բարեկամի,  ոչ գյուղապետերին,  հենց հիմնական մեղավորները գյուղապետերն են, ձեր տուն քանդողները գյուղապետերն են, իրանց պաշտոնի մնալու համար իր կեղծիքները թաքցնելու համար, որ վաղը պատասխանատվության չենթարկվի, ձեզ խնդրել համոզելով թողում են, որ իրենք մնան, շարունակեն:

Այնպես որ մեղավորը դուք եք,  գյուղը կանգնի գերան կկոտրի, գյուղը կանգնեց՝ ինչ  խնդիր կա, ընտրությունը ձեզ տված ա մեկ անգամ, ընտրեք պահանջեք, դուք տեղից չեք շարժվում, հետո էլ պահանջում եք՝ չեք կարողանում ապրել, ո՞վ ա մեղավոր, դուք եք մեղավոր»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ