29 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Իշխանափոխություն է պետք. Օսկանյանը համոզված է

 «Իշխանափոխության դեպքում երկրի ներսում եւ սփյուռքում առկա են ռեսուրսներ՝ երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար»,-այս մասին այսօր Հրազդանում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, իր ելույթում ասել է  դաշինքի ընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանը։

Նա նկատել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի համար օբյեկտիվ պատճառներ չկան, միակ պատճառը իշխանությունների անգործությունն է։

Օսկանյանի խոսքով՝ Հայաստանի ներսում կան  մարդիկ, որոնք չեն վստահում իշխանություններին եւ իրենց գումարները պահում են բանկերում. «Ազնիվ իշխանություններ ունենալու դեպքում այդ գումարը կդնեն շրջանառության մեջ։ Բացի դրանից սփյուռքում վստահությունը կվերականգնվի եւ նրանք նորից կսկսեն ներդրումներ անել երկրում»,-նշել է նախկին նախարարը:

Օսկանյանի խոսքով՝  իշխանափոխության դեպքում հնարավոր կլինի ամեն տարի 1.5–2 մլրդ դոլարի ներդրում եւ դրամաշնորհ բերել Հայաստան։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ