26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե ունենային քաղաքակիրթ հասարակություն, այսպես չէր լինի. Մելիտա Հակոբյան

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում հայտնեց, որ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող երեք ՀԿ-ներ միավորում են իրենց ջանքերը ավելի լավ արդյունքների հասնելու համար: Այդ ՀԿ-ներն են Հայաստանի սպառողների ազգային ասոցացիան, Սպառողների միությունը եւ “Իրազեկ եւ պաշտպանված սպառող” ՀԿ-ն:

“Երեք կազմակերպությունների խնդիրը պետք է լինի, որ ազդենք ժողովրդի վրա, եւ արթնացնենք մարդկանց մոտ հետաքրքրվածությունը իր կողմից սպառվող ապրանքների նկատմամբ, որ ավելի պահանջկոտ դառնան: Սա է թանկանում, նա է թանկանում, կարծես ոչ մեկի պետքը չի: Եթե ունենային քաղաքակիրթ հասարակություն, այսպես չէր լինի”: Տիկին Հակոբյանը հիշեց “Один дома” ֆիլմի հերոսին, ով ատամի խոզանակ գնելիս ճշտում էր` արդյոք այն սերտիֆիկատ ունի, թե ոչ:

Նրա խոսքով, պաղպաղակի արտադրությունն այնքան էլ վատ վիճակում չէ:

“Ունենք եւ լավ, եւ վատ արտադրողներ: Ցավոք, վատից օգտվում են ավելի շատ մարդիկ եւ նրանք չունեւոր բնակչությունն  են: Լցնովի պաղպաղակներն են հիմնական խնդիրը. եթե նշված վաճառողները ունեն պայմանագիր ինչ-որ ընկերության հետ եւ պատրաստի պաղպաղակը բերում են իրենց արտադրամաս եւ վաճառում` դա նորմալ է, սակայն եթե շաքարաջուրը կաթի փոշու հետ դնում են սառնարանում, ապա վաճառում, դա թույլատրելի չէ”:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն անդրադարձավ ձմերուկների վաճառքին, որոնք սովորաբար իրականացվում են փողոցներում:

“Ամեն ինչ չափազանցվում է: Փողոցային առեւտուրը պետք է արգելել, սակայն ոչ ձմերուկի առումով: Այն այնքան է պաշտպանված, որ կարելի է վաճառել փողոցում: Ամեն ինչի շատ ուտելը վնաս է, սակայն ոչ ձմերուկի դեպքում”:

Մ. Հակոբյանն էլ հավելեց, որ ձմերուկ գնելիս չպետք է գնել հինգ-վեց կիլոգրամից ավելի մեծ չափերի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ