27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են. սրտաբան /տեսանյութ/

«Սեզոնային փոփոխությունների ժամանակ հատկապես գարնան սկզբին սրվում են սրտանոթային հիվանդությունները: Ցավոք սրտի Հայաստանում մահերի մոտ կեսը բաժին է ընկնում հենց սրտանոթային հիվանդություններին: Այս հիվանդությունների ոչ միայն մահացությունն է բարձր, այլ նաև մահացությունը»,-այսօր՝ մարտի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Սրտաբանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել մահվան այս կարգի ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ.«Հայաստանում 2015 թվականի հունվարի 1-ից գործում է պետական ծրագիր, որի էությունը սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ շտապ ստենտավորումը պետական պատվերով իրականացնելն է, երբ հիվանդը չի վճարում այդ ստենտավորման համար, բայց այդ գործողությունը ունի բարձր արդյունավետություն և հնարավորություն է տալիս խուսափել մահից և պահպանել սրտամկանը»,-նշեց Համլետ Հայրապետյանը:

Հայրապետյանը փաստեց, որ Հայաստանում 10 կլինիկաներ մասնակցում են այդ պետական ծրագրին:

Սրտաբանի խոսքով՝ կան մի շարք գործոններ, որոնց հետևելու դեպքում կխուսափենք սրտանոթային հիվանդուոթյուններից, որոնք վերջին տարիներին երիտասարդացել են.

«Մեր ժողովրդի մոտ չկա առողջապահական մշակույթ, հատուկ ուշադրություն զարկերակային ճնշմանը, խոլեստիրինին, ծխախոտի  դեմ պայքարին, պետք է վերահսկել քաշը, հետևել սննդակարգին»,-ընդգծեց Համլետ Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ