26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գինը բարձրանում է, իսկ որակը…

Հասարակական տրանսպորտի և տաքսիների թանկացումը գոնե իր հետ պետք է բերի դրանց սպասարկման որակի բարձրացմանը: “Քաղաքացիական դիրքորոշում” հկ նախագահ Գևորգ Դոստուրյանն այսօր “Հենարանում” լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ տրանսպորտի որակի բարձրացման համար առաջին հերթին խիստ վերահսկողություն է անհրաժեշտ:

“Խնդիրները շատ են` կանգառից դուրս կանգնելը, ավել ուղևորներ վերցնելը, տեխ և բուժզննման հարցը, տաքսիների դեպքում` անօրինական տաքսիների մեծ թիվը, 8 ժամից ավելի աշխատանքային գրաֆիկը”,- թվարկեց բանախոսը:

Նրա խոսքով` երթուղայինների վարորդների համար աշխատավարձեր է ձևակերպված, սակայն դրանք ձևական են: Իսկ եթե վերահսկողություն լինի, որ վարորդները ստիպված չլինեն աշխատել այսպես կոչված` պլանով, այլ ֆիքված աշխատավարձ ստանան, ու մեկ մեքենային երկու վարորդ ամրագրված լինի, շատ հարցեր կլուծվեն:

“Այսօր վարորդները 15-16 ժամ աշխատում են, պլանով, տեխնիկական ու բուժզննումը ձևական բնույթ է կրում, եթե վերահոսկողություն լինի, այս հարցերը գոնե 70 տոկոսով կլուծվեն, հատկապես, որ նոր միջոցներ պետք չեն դրա համար, պարզապես վերահսկել է պետք: Թե չէ դրա համար վարչություն կա, բայց աշխատանքը չենք տեսնում: Տրանսպորտի նախարարությունը ոչինչ չի անում այս ուղղությամբ”,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տաքսիներին, ապա, ըստ Գ. Դոստուրյանի` պետք է ընդհանուր գումարային նորմ սահմանել, անօրինական տաքսիներին մտցնել հարկային դաշտ, ապա կրկին վերահսկողություն սահմանել:

“Ռուսաստանում տեղի ունեցած վերջին դեպքն էլ մեքենայի անսարքության հետևանք էր, այդ պատճառով էլ պարտադիր տեխնիկական ու բուժզննում է հարկավոր”,- հավելեց բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ