11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արենցիներն իրենց քվեն չեն վաճառի

«Այս պահի դրոթյամբ՝ մեր համայնքում որևէ քաղաքական  ուժ ժողովրդի հետ չի հանդիպել:  Ամեն ինչ հանգիստ է, հանդարտ: Կենցաղային բնույթի խոսակցություններ, իհարկե,  լսել ենք ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, բայց փաստեր ու ապացույցներ, որպես այդպիսին, չկան», – Henaran.am-ի  հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը:

Վերջինս շեշտեց՝ ջանք չի խնայի, որ իրենց համայքում ընտրություններն անցնեն արդար և   ընտրակաշառք բաժանելու մասին խոսք անգամ չլինի: Գյուղապետն ընդգծեց՝ հաճախակի հանդիպում է արենցիների հետ ու վերջիններիս բացատրում, որ ոչ մի դեպքում չի կարելի գումարի դիմաց վաճառել քվեն:

«Բացատրում եմ, ներկայացնում հարցի լրջությունը. ամեն ոք ինքը պիտի լինի իր քվեի տերը և ոչ մի դեպքում այն չպիտի վաճառի գումարային շահագրգռվածության պատճառով», – եզրափակեց Արենիի համայնքապետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ