Մենք այս ընտրություններին մասնակցում ենք ուժեղացած ու արդիականացված լուրջ թիմով. Վ. Սարգսյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի ընտրական հանդիպումն Արմավիրցիների հետ սկսեց շնորհավորանքով մարտի 8-ի կապակցությամբ: <<Ձեր ժպիտից, ձեր բարի խոսքից է կախված մթնոլորտը մեր օջախներում, Հայաստանի հանրապետությունում>>,-ասաց նախարարը:
Ըստ նրա՚ այս տարիների ընթացքում եղել են և ձեռքբերումներ, և կորուստներ. <<Բայց ուզում եմ իմանաք՚ օր օրի մեր բանակը դառնում է ավելի ամուր ու մարտունակ, մենք ունենք բանակը սիրող ժողովուրդ, ունենք գերագույն հրամանատար, ով մինչև վերջին դիրքը գիտի՚ ինչ խնդիրներ ունի, գիտի բոլորի կատարած աշխատանքը, անցած ճանապարհը, գիտի բանակի դերն ու նշանակությունը>>,-նկատեց նա:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ կոչ անելով ձայն տալ ՀՀԿ-ին՚ կոչ է անում ձայն տալ այն ուժին, որ գնում է ընտրություններին <<Անվտանգություն և առաջընթաց>> կարգախոսով:
Անդրադառնալով հնչած քննադատություններին, թե կարգախոսներից հետո ի՞նչ է փոխվել, Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի օրինակը:
«Այս հինգ տարում մենք կարողացել ենք ունենալ Սահմանդրություն, որը միջազգային բոլոր փորձագետների կարծիքով, ամենաբաց և հասարակություն ձևավորող Սահմանդրություն է: Մենք ստեղծել ենք մի համակարգ, որի մասին մեր ընդդիմախոսները երազում էին, բայց հույս չունեին, որ կարող է իրականանալ: Եվ հենց Հանրապետական կուսակցությունը առաջ բերեց այս նախագիծը և ձեր քվեով այն դարձեց իրականություն ու օրենք, որը այսօրվա ընտրությունների կարևորությունն է թելադրում»:
Սարգսյանը նշեց, որ իրենք այս ընտրություններին մասնակցում են ուժեղացած ու արդիականացված լուրջ թիմով:
«Մի թիմ, որն այսօր չունի մրցակից, իմ խորին համոզմամբ, մեր երկրում: Մի թիմ, որտեղ թե կրթական բարձր ցենզի, թե անցած ճանապարհի, թե գործածար աշխարհում, թե պետական կառավարման համակարգում մեծ հաջողություններ գրանցած անհատներ են հավաքված»: