20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սխալ է այն տեսակետը, թե ՀՀ-ը «փող դնելու տեղ» չէ

«Եթե մենք այդ գործառույթները կատարենք, իսկ մենք անպատճառ այդ գործառույթները կկատարենք, 2018թ-ից ունենալու ենք շատ հստակ, անընդմեջ, ռեգուլյար, կայուն և առողջ աճ»,-այսօր Էջմիածնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ նրա՚  սա չի նշանակում, որ 2017-ին խնդիր չկա դրված աճ ապահովելու, բայց պետք է լինենք իրատես, ու հենց իրատեսական մոտեցումները են դրված այս տարվա բյուջեի մեջ:

Վարչապետը հայտնեց, որ  Արմավիրի մարզում նախատեսված է 85 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որի արդյունքում կստեղծվի 3,5 հազար աշխատատեղ: Ապա նա սխալ որակեց այն տեսակետը, թե Հայաստանը «փող դնելու տեղ» չէ։

«Ուզում եմ Ձեզ տեղեկացնեմ, որ դա այդպես չէ։ Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, և արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաև 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,-ընդգծեց վարչապետը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, կուսակցության ընտրական ցուցակին, ապա Կ. Կարապետյանն ընդգծեց, որ այստեղ
հասարակության տարբեր շերտերից ներգրավված մարդիկ կան՝ կառավարչից, բանվորից, ուսուցչից մինչև Արցախի հերոս։ Բացի դրանից՝ թիմը բավականին մեծ փորձ ունի, ինչպես նաև ունի յուրահատուկ վերաբերմունք Արցախի հարցում։

«Մեր թիմն ունի և՛ ձեռքբերումներ, և՛ սխալներ, բայց սխալներից հետևություններ անում է, որպեսզի դրանք չկրկնվեն։
Այս վեց ամսվա մեջ կառավարության թիմը ախտորոշել է այն պրոբելմներն ու հիվանդությունները, որ ունենք, դա չափազանց կարևոր գործառույթ է, որը չանելով անհնար է լավ լուծումներ տալ»,- եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ