02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները». վարչապետի տոնական շնորհավորանքը

 
Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ.
 
«Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։
 
Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։ Այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում ու մեծարվում այնպիսի արժեքներ, ինչպիսին սերն ու հավատարմությունը, օջախն ու ընտանիքը։
 
Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։ Միայն դուք կարող եք ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ։
 
Շնորհակալություն ձեզ իմաստության, համբերատարության ու հոգատարության համար, որ պահում ու պահպանում եք մեր ընտանիքները, որ մեր ազգի համար կիրթ ու հայրենասեր զավակներ եք դաստիարակում, որ նեցուկ եք մեզ բոլոր օրերին:
 
Հավասար հնարավորությունների մեր դարում պակաս կարևոր չեն նաև ձեր մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:
Թող ձեր կյանքում միշտ գարուն լինի՝ ծաղիկներով զարդարված, և թող գարնանային այս գեղեցիկ տոնի տրամադրությունն ուղեկցի ձեզ ամբողջ տարվա ընթացքում։
 
Ցանկանում եմ ձեզ ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու լավատեսություն, վառ ու արևոտ տրամադրություն, ներշնչանք՝ լավ ու բարի ձեռնարկումների համար։ Մենք հպարտանում են ձեզանով ու սիրում ենք ձեզ»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ