29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավարը միաձայն ընտրվեց

Այսօր դռնփակ նիստով տեղի ունեցավ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի (նախկին անվանումը Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։

Հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից կառավարման խորհրդի նիստին մասնակցել է 21 անդամ:  Հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն է:

Փակ մրցույթից հետո հրապարակվեցին արդյունքները`  միաձայն ռեկտոր ընտրեց միակ թեկնածուն՝ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը։

Իսկ թե ինչո՞ւ ռեկտորի պաշտոնին հավակնող այլ թեկնածուներ չկայի՞ն, ո՞րն է պատճառը, Սահակ Մինասյանն ասաց․«Նման հարց թեկնածուին չեն ուղղում, ուղղում են այն պոտենցիալ թեկնածուներին, ովքեր որ չեն առաջադրվել»։ 
Նախկին ռեկտորի` Վարդևան Գրիգորյանի  ազատումից հետո այս բուհում մտքերի ու կարծիքների բեւեռացում էր նկատվում. հետաքրքիր է, թե բուհի աշխատակազմն արդեն համակերպվելու է ռեկտոր ընտրված Սահակ Մինասյանի աշխատանքային սկզբունքների հետ, այս հարցին ի պատասխան Սահակ Մինասյանը նշեց, «Մենք միախմբված մի թիմ ենք ամբողջ բուհում, այն, ինչ խոսակցությունններ եղել են, արդեն անցյալում են, ցանկացած նոր ղեկավարի պարագայում առաջին օրերին, առաջին ամսիներին տեղի է ունենում փոխճանաչում, սա բնական երեւույթ է»:

Բուհում 9 նոր բաժին է ստեղծվելու, բացվելու է 3 հեռավար ուսուցման լաբորատորիա, չի բացառվում, որ անհրաժեշտ դասախոսներ, մասնագետներ եւս հրավիրվեն դրսից:

Ի դեպ, Սահակ Մինասյանը հանրապետությունում  միակն էր, որ երկար տարիներ ղեկավարում էր  մարզպետարանի կրթության վարչությունը: Սեփական դիմումի համաձայն հեռանալուց հետո  ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց  Գյումրիի  մանկավարժական ինստիտուտում:  Մինչ այդ խոսակցություններ էին շրջանառվում, որ  մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին, բայց ՀՀԿ կառույցը որոշեց սատարել Սամվել Բալասանյանին:

Նաև նախատեսվում էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ներկայացնել կրթության  բազում տարիների փորձ ունեցողին, բայց ինչպես պարզվեց, Սահակ Մինասյանը վարկանիշային ցուցակի անդամ չդարձավ: 

Henaran.am-թղթակցի այն հարցին, թե  արդյոք  տեղի է ունեցել պաշտոնների փոխանակում` պատգամավորի փոխարեն ռեկտոր, Սահակա Մինասյանը պատասխանեց. <<Ինչպես եք պատկերացնում մի տեղ ես մասնակցում էի ռեկտորի ընտրությանը, մեկ այլ տեղ ռեյտինգային ցուցակին: Խորին հարգանք ունենալով պատգամավորի առաքելության ու աշխատանքին, երբևիցե իմ մտքով չի անցել լինել Ազգային ժողովի պատգամավոր կամ Գերագույն խորհրդի պատգամավոր նախկինում, ես գործադիրի մարդ եմ` տեսակով, բնույթով, աշխատանքով>>:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ