20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Բոլորս դժգոհ ենք»

«Հայկական վերածնունդ» կուսկացության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Արմավիրում  այսօր տեղի ունեցած  նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողներին  առաջարկեց գիտակցության մեջ հեղափոխություն կատարել եւ «ճիշտ ընտրություն» անել։

«Պատգամավորներ կան, որ խորհրդարանում լինելու 25 տարվա ընթացքում, անգամ 5 բառ չեն արտասանել՝ ինչ–որ մեկի եղբայրները, ինչ–որ մեկի բարեկամները։ Մենք տեղի հեղինակություններ չենք ընտրում, այլ երկրի ղեկավարությանը։ Եւ ընտրություններին պետք է համապատասխանաբար մոտենալ», – ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա  քաղաքացիբներին հակիրճ ներկայացրեց 30 կետից բաղկացած կուսակցության նախընտրական ծրագիրը։ Ծրագիրը ներառում է քաղաքական ու տնտեսական մասեր, ենթադրում՝ անցում պրոֆեսիոնալ բանակին, արտագաղթողների վերադարձ։

«Բոլորս գիտենք, որ ամեն ինչ վատ է, եւ բոլորս դժգոհ ենք։ Մի բան պետք է անել։ Շատերը հեղափոխության մասին են խոսում։ Իսկ մենք ասում ենք՝ եկե՛ք հեղափոխություն կատարենք ուղեղներում, գնացե՛ք եւ ճիշտ քվեարկեք՝ հանուն երկրում փոփոխությունների», – շեշտեց Արթուր Բաղդասարյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ