25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաստաբանների պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ

Փաստաբանների պալատին այլընտրանք է հարկավոր. պետք է ստեղծվի մեկ այլ կառույց, որը չպիտի վերահսկվի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեցին փաստաբանները:

« Հետապնդումները հանգեցրեցին նրան, որ իրավապահ մարմինները թեեւ գիտեին, որ ուժեղ փաստաբանական պալատ գոյություն ունի եւ շատ զգույշ էին վերաբերվում փաստաբաններին, համապատասխան կառույցները իրենք սկսեցին ոտնահարել փաստաբանների իրավունքները:  ՔԿՀ-ներում փաստաբանները չէին կարողանում առանձնատեսակցություն ունենալ իրենց պաշտպանյալների հետ, որովհետեւ համատարած խուզարկություններ սկսվեցին փաստաբանների նկատմամբ»,- ասաց  փաստավան Լուսինե Սահակյանը:

  Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց փաստաբանությունն, ըստ էության,  դրված է վտանգի տակ:

«Ընտրվել է իշխանական ցուցակ ամբողջությամբ, ում մեջ փաստաբանների մեջ, երբ նրանք պետք է լինեն անկախ եւ մտածող մարդիկ: Շատ սխալ է, երբ իշխանական ցուցակի ամենաքիչ քվեն ստացողը ստացել է ավելի շատ՝ 150 ձայնով ավել, քան Ռուբեն Սահակյանը: Այդ 12 հոգին թող ինձանից չնեղանան, բայց բոլորը իրար հետ վերցրած եւ անգամ երկու  բազմապատկես, փաստաբանության մեջ չեն հասնի Ռուբեն Սահակյանին», – ասաց Տիգրան Աթանեսյանը:

Առաջիկայում փաստաբանների  պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ, սակայն Տիգրան Աթանեսյանը  իր թեկնածությունը չի դնի:

«Չեմ պատկերացնում, թե խորհրդի եւ աշխատակազմի հետ ինչպես եմ աշխատելու»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ