Լուրջ մեսիջ
«Հանրապետական կուսակցության նախընտրական հոլովակում, փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանից բացի, ոչ մի ուրիշ հանրապետական չկա ու սա լուրջ մեսիջ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն այնպես են փոխվում ասես «տոնավաճառի հանդերձարանում» լինեն՝ բոլորը փոխվում են, հագնվում ու հանվում են:
«Եթե Հանրապետական կուսակցության ծանրությունը դրված է Կարեն Կարապետյանի վրա, ապա «Բարգավաճ Հայաստանի» ծանրությունը կրում է Գագիկ Ծառուկյանը: Նույնը վերաբերում է «Հայկական վերածնունդին»՝ գլխավոր դերում միայն Արթուր Բաղդասարյանն է: Դա, հավանաբար, չի վերաբերում «Ազատ դեմոկրատներին», որոնք չորսով են հանդես գալիս՝ Խաչատուր Քոքոբելյան, Հրանտ Բագրատյան, Ստեփան Սաֆարյան եւ Անահիտ Բախշյան, ինչպես նաև ՀԱԿ-ը՝ Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Վահագն Խաչատրյան »,- նշել է քաղտեխնոլոգը:
Կարեն Քոչարյանը նշել է, որ կոմունիստները խորհրդարան չեն մտնի: