14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Հարվարդ չեմ ավարտել, բայց…»

Ինչպես հայտնել ենք, «Ծառուկյան դաշինքը» քարոզարշավը  սահմանամերձ Տավուշի մարզից է սկսել:

«Դուք այսօր ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլեւ սահման պահող եք: Մենք այնտեղ մեզ լավ ենք զգում, որովհետեւ գիտենք, որ սահմանը պահող կա», – նշեց Ծառուկյանը:

Անդրադառնալով իր անցած ճանապարհին՝ Ծառուկյանը նշեց. «Հարվարդ» չեմ ավարտել, բայց մեծ ճանապարհ եմ անցել: Ծառուկյանը սուտ չի սիրում, տղաս էլ լինի՝ պիտի պատժվի»:

Ծառուկյանը շեշտեց՝  եթե փոքր ու միջին բիզնեսը հանդիսանում է պետության ողնաշարը, ԱՄՆ-ի պես պետության համար բյուջեի 64 տոկոսը տալիս է փոքր ու միջին բիզնեսը, իսկ Հայաստանում տալիս է ընդամենը 1 տոկոս: Պետք է փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների հարկերն իջեցնել, երբ ուժեղանան՝ նոր հարկերը բարձրացնել:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ