Ինչ է ասում Աստվածաշունչը ուտելու մասին
Հավատի մէջ տկարացածին ընդունեցեք ոչ երկմիտ տարակուսանքով: Մեկը հավատում է, թե կարելի է ուտել ամեն բան. իսկ ով տկար է հավատի մեջ, բանջարեղեն է ուտում. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստված նրան ընդունեց: Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային . կանգնած լինի, թե ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կկանգնի, որովհետեւ կարող է Տերը նրան կանգուն պահել:
Մեկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ մյուսը բոլոր օրերը
` հաւասար. յուրաքանչյուրը թող շարժվի, ինչպես ինքն է դատում : Ով օրվա վրա է ուշ դնում, Տիրոջ համար է այդ անում, եւ ով օրվյ վրայ ուշ չի դնում, Տիրոջ համար է, որ ուշ չի դնում, եւ ով ուտում է, Տիրոջ համար է ուտում եւ գոհություն հայտնում Աստծուն. եւ ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում եւ գոհություն է հայտնում Աստծուն: Արդարեւ , մեզնից ոչ ոք իր համար չի ապրում եւ իր համար չի մեռնում. եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում: Եւ արդ, ապրենք թե մեռնենք, Տիրոջն ենք, քանզի այս բանի համար իսկ Քրիստոս մեռավ ու կենդանացավ, որպեսզի մեռելներին եւ կենդանիներին հավասարապես տիրի:
Դու ինչո՞ւ, ես դատում քո եղբորը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբորը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առաջ, որովհետեւ գրված է.
«Կենդանի եմ ես, – ասում է Տերը, -որպեսզի ամեն ծունկ ինձ ծնրադրի եւ ամեն լեզու Աստծուն դաւանի»:
Ապա ուրեմն` մեզնից յուրաքանչյուր ոք Աստծուն հաշիվ է տալու իր համար:
Հռոմեացիներին 14:1-13