01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ճո՞րտ ես, թե՞ ոչ»

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը  կարծում է՝ ՀՀ նոր ԸՕ-ն հեռու է իդեալական լինելուց:

«Ամբողջ ցուցակը պիտի լիներ ռեյտինգային, որ մրցակցային լիներ ամեն ինչ: Լրագրուցիչ անուններ գրելու   մյուս կարգը  անընդունելի է», – վերլուծելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ասաց Ազատ Արշակյանը: Վերջինս շեշտեց՝ համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուները և ռեյտինգային ցուցակում ընդգրկվածները կարծես անհավասար մրցակցության մեջ են մտնում:

Հիշեցնենք՝  Քոչարյանը նշել էր՝ ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին:

Անդրադառնալով Քոչարյանի մտքին, թե  ապրիլին կայանալիք համապետական ընտրությունը լինելու է  «քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում»,  Ազատ Արշակյանը նշեց՝ ընտրակաշառք բաժանել, նշանակում է գողանալ իշխանությունը:

«Քննչական մարմինը պետք է շատ կոշտ ձևով արձագանքի նման բաներին: Չի՛ կարելի իշխանությունը գողանալ ժողովրդից. դա ֆեոդալիզմ է: Կալվածատերերը շրջում են գյուղում, փորձում են ձայները գնել. ճորտատիրական հարաբերություններ են… Այո, այսօր մեզանում  շատ կալվածատերեր կան. ՀՀ-ն բաժանվել է ինչ-որ մարդկանց մեջ՝ կալվածքների տեսքով: Կալվածատերերն էլ տնօրինում են մարդկանց ձայները՝ առաջարկելով հինգ կամ տասը հազար դրամ, ու այդպես տեսնում են՝ ճո՞րտ ես, թե՞ ոչ. բայց ես  լիահույս եմ՝  կան ազատ մարդիկ, ովքեր չեն կամենա իրենց ձայնը վաճառել», – նշեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ