«Սահմանամերձ շրջաններում Օհանյանը բավականին բարձր ռեյտինգ ունի»
«Մենք այժմ ճանապարհին ենք, վերադառնում ենք Տավուշի մարզից: Ես ուղեկցող խմբի մեջ եմ, և այս դեպքում որպես իրազեկող՝ պիտի ասեմ՝ Տավուշում՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ընդունեցին աշխուժորեն ու պատրաստակամորեն: Մտածում էինք՝ պիտի գնանք ու խնդրենք, որ մարդիկ տներից դուրս գան, բայց մարդիկ դուրս են գալիս, տուն հրավիրում, նույնիսկ նրանք, ովքեր չեն ընտրելու այս դաշինքին: Մարզերում մարդիկ շատ ջերմ են ու հյուրասեր», Henaran.am-ի հետ զրույցում պատմեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անտրադառնալով ՕՐՕ-ի՝ Տավուշի մարզում անցկացրած նախընտրական քարոզարշավին:
Վերջինս շեշտեց՝ սահմանամերձ շրջաններում Օհանյանը բավականին բարձր ռեյտինգ ունի, քանի որ հաճախ է առիթ ունեցել այդպիսի տեղեր գնալու, ու ժողովուրդը նրան ճանաչում է:
«Մթնոլորտը ջերմ էր, տհաճ հարցեր չհնչեցին», – նշեց Ազատ Արշակյանը: