Առաջին ձնծաղիկները
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է կայուն զարգացման Հարավային Կովկասի հարցերով խորհրդական Մաքսիմ Ժեբալիին և Թբիլիսիում տեղակայված տարածաշրջանային հարցերով կցորդ Լուի Տուլորժին, որոնք ներկայացնելով Ֆրանսիայի կառավարությունը, ցանկություն են հայտնել ծանոթանալ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի խնդիրներին և քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Արտավազդ Նազարեթյանը և միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Արման Հարությունյանը, քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի հետ քաղաքաշինության բնագավառում համագործակցության հարցեր:
Մասնավորաբար, կողմերն անդրադարձել են այդ համատեքստում համագործակցության մի շարք ուղղությունների՝ էներգաարդյունավետ և սեյսմակայուն շինարարություն, նորմատիվային փաստաթղթերի արդիականացում, գնագոյացում, բնակարանային ֆոնդի և շենքերի անձնագրավորման խնդիրներ, ինչպես նաև՝ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել:
Կողմերը պայմանավորվել են հանդիպել ս/թ երկրորդ եռամսյակում առավել հանգամանալի քննարկումներ ծավալելու և համագործակցության կոնկրետ բնագծերը հստակեցնելու համար:
Հիշեցնենք, Հայաստանում ներդրումների խթանման անհրաժեշտության մասին շեշտում է վարչապետ Կարեն Կարապետյանը, ով չի դադարում իր կաբինետի անդամներին հանձնարարել` որքան հնարավոր է կոնկրետ եւ հասցեական արդյունք ցուցաբերել մեր երկիր նոր ներդրումներ գրավելու հարցում: