20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Լավրովն ու Մամեդյարովը կանդրադառնան ԼՂ հիմնահարցին

Պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ Այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է Տասս գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այսօր բանակցություններ կանցկացնեն, որի ընթացքում կանդրադառնան տարածաշրջանային և միջազգային կարեւոր խնդիրների, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։

 

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Ռուսաստանն ավելի քան 20 տարի առանցքային միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր եւ ՌԴ ԱԳՆ առաջնահերթություններից է աջակցել կողմերին լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ