ՀՀ ՊՆ-ն արձագանքում է ադրբեջանցի նախարարի հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հայտարարությունը նոր ենթատեքստ չունի: Այսպես է կարծում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
”Նոր ենթատեքստ չունի, մշտականներից է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
”Մենք շատ լավ գիտենք, որ հակառակորդը զինվում է, պատրաստվում է, ինչը չի թաքցնում թե հայտարարությունների մեջ, թե գործողությունների մեջ”,-հավելեց խոսնակը:
Հիշեցնենք, որ Աբիեւը նշել է, որ “Հայաստանի օկուպանտական քաղաքականության շնորհիվ գրավված ադրբեջանական հողերը ետ չեն վերադարձվում արդեն 20 տարի”: “Չնայած հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու փորձերին, Հայաստանը շարունակում է իր օկուպանտական քաղաքականությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւս որեւէ արդյունք չի տվել մինչ այժմ”:
”Ադրբեջանն այլըտրանք չունի բացի նրանից, որ հզորացնի իր զինված ուժերը եւ ազատագրի իր օկուպացրած հողերը”,-նշել է նա: