20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նոր հեռանկար

Փետրվարի 21-ին Նորդուզի անցակետում տեղի է ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների հերթական հանդիպումը, որի առանցքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` 2016թ. նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի կատարումն է եղել: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային կետերի համագործակցության հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել, մասնավորապես, մարտ ամսին Նովրուզի ժամանակ սպասվող ուղևորների և ավտոմեքենաների մեծ հոսքերի որակյալ սպասարկմանն ուղղված քայլերին: Երկկողմ հանդիպմանը գործընկերները քննարկել են նաև Հայաստան մուտք գործող տրանսպորտային միջոցներից գանձվող վճարների և Իրան ուղևորվող մարդատար մեքենաների վճարներին վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու վերաբերյալ:

Նշենք, որ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ