01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Բարեկամական կապերը շատ լավ են, երբ իրար հետ կնունք, ծնունդ, հարսանինք ենք անում»

«Ես չեմ ուզում միջամտել, գործն ընթացքի մեջ է, ոստիկանությունը քննում է գործը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Բազմասեր Առաքելյանի ու ՀՅԴ-ականներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Ես չեմ բացառում, որ համագյուղացիները միշտ կարող են իրար հետ կռվել, լեզու գտնել: Դա հնարավոր է, մեր պրակտիկայում միշտ նկատել ենք նման երևույթներ»,-հավելեց պատգամավորը եւ շեշտեց՝ իրենց խնդիր այն է, որպեսզի նման միջադեպերը  քաղաքական ենթատեքստ չունենան: «Եթե որևէ տեղ նման դրսևորում լինի, մենք ինքներս ենք կանխելու, բայց նաև կոչ ենք արել, որ ոստիկանությունն ու իրավապահ մարմինները կանխարգելեն նման միջադեպերը»,-նկատեց նա:

ՀՅԴ-ականը հիշեցրեց՝ ընտրությունները գերդաստանային պայքարի մեջ չպիտի դիտարկել: «Ես կոչ կանեի ժողովրդին դուրս գալ ասիական հետամնաց ոճից, որ խնամի բարեկամական, հարազատ բարեկամական կապերով չառաջնորդվեն ընտրությունների ու պետական կարևորագույն խնդիրների ժամանակ, այդ բարեկամական կապերը շատ լավ են, երբ իրար հետ կնունք, ծնունդ, հարսանինք ենք անում»,-ասաց Ա. Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ