06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուստամյանը մի պարզ հարց ունի առաջին նախագահին ու ՀԱԿ-ին

«Մենք այդ մոտեցմանը դեմ ենք, որովհետև այդ կարգախոսը հրապարակ բերելուց առաջ պետք է հարց տանք, թե Հայաստանն ինչ է, որ մինչև հիմա չի արել, որ այդ հաշտությունը, բարիդրացիությունը, խաղաղությունը տեղի ունենա: Հայաստանն այդպիսի խնդիր չունի, որովհետև մեզնից չի ծագել որևէ պատերազմ, մեզնից չեն գալիս այն խախտումները, որ ամեն օր լսում ենք՝ հրադադարի ռեժիմի հետ կապված: Այսինքն՝ եթե գալիս ու դիտում ենք դա նախընտրական տրամաբանության մեջ, նշանակում է, որ եթե գանք իշխանության, ինչ-որ բաներ ենք անելու, որ պիտի նոր բաներ անենք, որ բերի խաղաղության ու կայունացման տարածաշրջանում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի կարգախոսը խաղաղության վերաբերյալ:

Հիշեցնենք՝ ՀԱԿ-ի կարգախոսն է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ այս թեզը նորություն չէ այս քաղաքական ուժի համար ու այս տխրահռչակ բանաձևի պատճառով էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ: «Փորձում են մոլորության մեջ գցել հանրությանն ուն ասել, որ մադրիդյան սկզբունքները նույն 97 թվականին իրենց ձեռքբերված խաղաղության փաստաթուղթն էր, որ փուլային տարբերակն էր»,-նկատեց նա:

Ա. Ռուստամյանը պարզ հարց է տալիս՝ եթե նույնն էր, ինչու էր այն ժամանակ Ադրբեջանը դրա հետ համաձայն, իսկ հիմա՝ ոչ: «Պարզ է, որ նույնը չէ»:

Ըստ նրա՝ այս թեզը դրսի բարեհաճությանը հասնելու նպատակ ունի ավելի շատ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ