07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը չի հավատում, թե Քոչարյանը բնավորությունը փոխել է

“Ես իհարկե  կարող եմ պատասխանել, բայց հայտարարության տակ որեւէ ստորագրություն չկա, եւ ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը այս տարիների ընթացքում բնավորությունը փոխել է”,-քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարությունը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Լրագրողների խնդրանքին` հստակեցնել ասվածը, Գալուստ Սահակյանն ասել է.”Որեւէ ստորագրություն չկա հայտարարության տակ, պարզապես հայտարարություն է, որը ոչ նման է իր լեքսիկոնին, ոչ էլ իր գործունեության ընթացքում ձեռք բերված բնավորությանը: Մեզ մոտ արդեն սցենարներ են ստեղծվում, որ նախկին նախագահները ինչ-որ ժամանակ լռում են եւ ինչ-որ բան ասում, բայց հավաստի չէ հայտարարության տեքստը, երկրորդ նախագահի բնույթը հայտարարության մեջ”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե այսուհանդերձ, Գալուստ Սահակյանի կարծիքով խորհրդարանը երեկվա որոշմամբ ինքնավարկաբեկվեց, թե ոչ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է.”Նայած ով ինչպես կմտածի, սա սկզբունքային է: Ի դեպ, նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երբ որոշակի խնդիրներ էին առաջանում պատգամավորների վերաբերյալ, որեւէ դեպք չունենք, որ խորհրդարանը մտածի, որ քրեական նմանատիպ գործերն իր համար միջոց դառնան: Մենք ունենք լիազորված մարմին, պետք է հավատանք այդ մարմնին, որպեսզի խնդիրը թնջուկ չդառնա եւ ինչ որ ժամանակ լուծում գտնի”:

Գալուստ Սահակյանն ասել է, թե զարմանում է` ինչու են անընդհատ շեշտում Վարդան Օսկանյանի կուսակցական պատկանելությունը: “Վարդան Օսկանյանը պատգամավոր է եւ ինչպես մյուս դեպքերը, հարցը պիտի քննարկվեր այնպես,  ինչպես եղել է մինչեւ այսօր եւ նաեւ խորհրդարանի որոշումը պիտի լիներ այնպես, ինչպես նախկինում է եղել”:

“Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ: Բավականին լուրջ կարծիք ունեմ երկրորդ նախագահի վերաբերյալ, մենք կարողացել ենք ձեռքբերումներ ունենալ եւ ամբողջ մտածողության ձեւը չի համապատասխանում Ռոբերտ Քոչարյանի բնավորությանը”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ