18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել, նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում ու շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում:

«Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,-ասել է վարչապետը:

Տեղի ունեցածն այլ կերպ, քան դավաճանություն, դժվար է որակել: Քանի որ հենց այդ խարդախության պատճառով ռազմական տեխնիկան չի աշխատել, և մենք ունեցանք 100 զոհ: Ու հիմա, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչու մինչև այսօր այդ դեպքերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել և ընդհանրապես, ով է պատասխան տալու այս ամենի համար:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ