10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մշակութային կանգառ» Սյունիքում եւ Արցախում

Ս. թ. մարտի 1-5-ը, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կկայանա Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Արմեն Հյուսնունց) համերգային ուղևորությունը` ՀՀ Սյունիքի մարզ և Արցախ:

Նվագախումբը, մարտի 1-ին ելույթ կունենա Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի պալատում, մարտի 2-ին` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, մարտի 3-ին` Խնձորեսկի մշակույթի տանը, մարտի 4-ին` Կապանի մշակույթի տանը և մարտի 5-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

 

 

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ