23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հերթական պայթյունները Հալեպում. 27 զոհ, 70 վիրավոր /վիդեո/

Սիրիական Հալեպ քաղաքում հերթական  պայթյուններն են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 27 մարդ զոհվել է, 70-ը` վիրավոր են, հաղորդում է “BBC”-ն:

Ռումբերով ավտոմեքենաները կանգնեցված են եղել քաղաքի կենտրոնական մասում, որը կառավարական զորքերի վերահսկողության տակ է: Սիրիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր դեպքի վայրից, որոնցում երեւում է քաղաքի կենտրոնական շինություններին հասցված մեծ վնասը:

Հալեպում շարունակվում են գրոհները կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ: Քաղաքի արեւմտյան հատվածը վերահսկում են նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերը, արեւելյան հատվածը` ապսամբների ձեռքում է:

Նախորդ շաբաթ ընդդիմությունը հայտարարել էր, որ եւս մեկ փորձ կձեռնարկի քաղաքի վերահսկողությունը վերադարձնելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ