Սեյրան Օհանյանը պետք է ներողություն խնդրի. Փաշինյան
«Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի հայտարարությանը, ապա կարծում եմ՝ ցանկացած ոք, ով նման բնույթի հայտարարություն կանի մեր վերաբերյալ, նա պետք է դրա համար ներողություն խնդրի կամ հիմնավորի: Սեյրան Օհանյանը չի կարող իմ դիմաց նստել ու այդպիսի հայտարարություն անել»,-այսօր՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե բացի իրենց դաշինքից բոլոր ուժերը վերահսկվում են իշխանությունների կողմից, ասաց «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Ես խիստ կասկածում եմ, որ Սեյրան Օհանյանն այդպիսի քաղաքական համարձակություն կունենա՝ իմ առաջ նստել եւ ասել, որ ես վերահսկվում եմ իշխանությունների կողմից: Եթե նա այդ հայտարարությամբ նկատի է ունեցել նաեւ մեզ, բարոյականությունը թելադրում է ներողություն խնդրել դրա համար, հակառակ դեպքում պետք է գա ուղիղ եթերում նստի, ու խոսենք»,-ընկատեց Փաշինյանը: