Մերձմոսկվայում հայ տղամարդու են սպանել /տեսանյութ/
Մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում հայ տղամարդ է սպանվել։ 35-ամյա տղամարդը հրազենային վիրավորում է ստացել սրտի հատվածում, գրում է 360tv.ru-ն։
Հայաստանի քաղաքացու մարմինը հայտնաբերվել է շաբաթ լույս կիրակի գիշերը՝ տեղի «Վոդնիկ» սրճարանի մոտ։ Նա բնակվում էր մերձմոսկովյան շրջանում, գրանցում չուներ։
Նախնական տեղեկություններով՝ վերոնշյալ սրճարանում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում էլ Հայաստանի քաղաքացին մահացու վիրավորում է ստացել։
Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել։