17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետի “համբերության բաժակը” լցվել է. Հայկական ժամանակ

Վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրո­նում է հայտնվել Հայ Հե­ղափոխական դաշնակ­ցությունը: Լրատվամիջոց­ներում քննարկվում է կու­սակցությունում առկա լարված մթնոլորտն ու նշ­վում է, որ ՀՅԴ-ն պա­ռակտման եզրին է:

Ստեղծված իրավիճակը մեկնաբանելով, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բոլո­րի համար անակնկալ հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին: Պարզվում է ՀՅԴ-ի շուրջ այս աժիոտաժը կապ ունի հայտնի “օֆշորային սկանդալի” հետ”:

“Հայկական ժամանակ”-ի  տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Տիգրան Սարգսյանի աշխատակազմից զանգահարել են “Երկիր մեդիա” հեռուստաընկերություն, որը, ինչպես հայտնի է, գտնվում է Դաշնակցության վերահսկողության տակ եւ խնդրել, որ ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները չշոշափեն Տիգրան Սարգսյանի անվան հետ ուղղակի կապ ունեցող օֆշորային հայտնի պատմությունը: Նշված լրատվամիջոցներն այս ընթացքում բավականին հետեւողականորեն եւ անկաշկանդ են լուսաբանել այդ պատմությունը:

Իսկ երբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն արել է իր վերջին հայտարարությունը, վարչապետի ”համբերության բաժակը լցվել է”: Թերթը  հիշեցնում է, որ Վարդանյանն ասել էր, թե վարչապետի ամանակավոր հրաժարականը կնպաստի օֆշորային սկանդալի բացահայտմանը:

Տիգրան Սարգսյանը, ըստ թերթի տեղեկությունների, բավականին ծանր է տանում օֆշորային այս պատմությունը եւ ամեն ջանք գործադրում է, որպեսզի հնարավորինս քիչ լրատվամիջոցներ խոսեն այդ մասին: “Երկիր մեդիայի” դեպքում, սակայն, վարչապետը հաջողության չի հասել: Նրան կտրուկ մերժել են: Եվ հենց այդտեղ էլ Տիգրան Սարգսյանը հայտարարել է պատերազմի մեկնարկի մասին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ