23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բժշկություն, թե՞ բիզնես. “Քանկոր” սրտանոթային կենտրոնը հարստանում է անհույս հիվանդների վրա. “Չենք լռելու”

“Չենք լռելու”-ին է դիմել Մանվել Քեշիշյանը՝ պատմելով իր հոր հետ պատահած դեպքի մասին:

Աշտարակում բնավող երիտասարդի հոր՝ Կարապետ Քեշիշյանի, առողջական վիճակը կտրուկ վատանում է սեպտեմբերի 23-ի ցերեկը: Շտապ օգնությունը հասցնում է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվում է վերակենդանացնել մի քանի րոպե մահացածին: Այնուհետեւ մայրաքաղաքից հրավիրվում է ռեանիմոբիլ, որի բժիշկը վիճակը գնահատում է  ծայրահեղ ծանր, ապրելու հավանականությունը՝ 0 տոկոս:

Քեշիշյանի խոսքերով, Աշտարակի հիվանդանոցում անհրաժեշտ սարքավորումներ չկան, ու այդտեղ երկար մնալը վտանգավոր էր: «Մեր ստորագրությամբ համաձայնում ենք հորս տեղափոխել Երեւան:  “Քանկոր” բժշկական կենտրոնը համաձայնում է ընդունել նրան»: Դա, որքան ուրախացնում է շոկի մեջ գտնվող հարազատներին, այնքան էլ ապշեցնում է շտապօգնության բժշկին. սրտաբանի հետ հեռախոսազրույցում նա մի քանի անգամ հարցնում է՝ իրո՞ք պատրաստ են ընդունել նման ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդի:

“Ստանալով դրական պատասխան՝ երջանիկ պատահականությամբ հասնում ենք հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշում են սուր ինֆարկտ: Ելքը՝ տեղադրել երեք “ստենտ”: Առաջարկում են տեղադրել ծածկույթովը: Դա, թեպետ թանկարժեք է, բայց ունի առավել մեծ  երաշխիքներ: Վստահելով բժշկի խոսքերին՝ միանշանակորեն համաձայնում ենք ու ստորագրում պայմանագիրը, որն այդ պահին այնքան էլ կարեւոր չէր թվում: Մեզ համար առաջնայինը բժշկի հետ հուսադրող զրույցն էր, որի ընթացքում ոչ մի անգամ չի զգուշացվել բարձր ռիսկի մասին: Արդյունքում վճարեցինք ընդհանուր 3.746.000 դրամ: Հաջորդ օրը հայրս գիտակցության չի գալիս. չի ընկալում՝ որտեղ է գտնվում, խառնում է ժամանակագրությունը, հազիվ է ճանաչում հարազատներին: Բժիշկները մեզ հորդորում էին,որ դա 99 տոկոսով անցողիկ է, իսկ ֆիզիկական վիճակը՝ կայուն»,- ասում է Մանվել Քեշիշյանը:

Հիվանդի առողջական վիճակը կեսգիշերին սկսում է կտրուկ վատանալ: Առավոտյան 6-ի մոտակայքում բժիշկը հիվանդանոցում գտնվող հարազատներին հավաստիացնում է, թե ամեն ինչ նորմալ է եւ ուղարկում է տուն: “Դրանից հետո հորս վիճակը նորից վատանում է, եւ, ինչպես ավելի ուշ հավաստիացնում էր սրտաբանը, առանց մեր համաձայնության, տեղադրել է 4-րդ “ստենտը”՝ ըստ իրեն, հիվանդին փրկելու միտումով: Սակայն, հայրս մահանում է առավոտյան 7:45”,- պատմում է Մանվել Քեշիշյանը:

Հաջորդիվ բուժկենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը դա որակում է “աբսուրդային երեւույթ” ու բացատրում մահը “գերբնական ուժերի ակտիվ ներգործությամբ”:

“Այնինչ, ընդամենը երկու օր առաջ, մինչ երեք հատ “ստենտ” մեր վրա վաճառելը, ապրելու շանսերի բացակայության մասին զգուշացնում էին միայն ռեանիմոբիլի բժիշկները, իսկ “Քանկոր”-ում նախապես չէին զգուշացրել մահվան հնարավոր ելքի մասին”,- ասում է Քեշիշյանը՝ ՀՀ իշխանություններից խնդրելով հետամուտ լինել անպատասխանատու բժշկությամբ զբաղվող դե ֆակտո բիզնես-կենտրոնների արտոնագրից զրկմանը եւ  դիակից շահույթ ստացող մասնագետներին պատասխանատվության ենթարկելուն:

“Չենք լռելու”-ն պահանջում է “Քանկոր” սրտանոթային կենտրոնի եւ առողջապահության նախարարության պարզաբանումները տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ