«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթը /տեսանյութ/
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթը: Մանչեսթերյան ակումբը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած եզրափակիչում 3:2 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»:
19-րդ րոպեին հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը. նա հիանալի իրացրեց տուգանային հարվածը: Կարճ ժամանակ անց՝ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կրկնապատկեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի առավելությունը: Սակայն «Սաութհեմփթոնը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Մանոլո Գաբյադիդին, որը կարող էր նաեւ հեթ-տրիկի հեղինակ լինել, եթե մրցավարները նրա դիպուկ հարվածից հետո սխալմամբ չտեսնեին խաղից դուրս վիճակ եւ գրանցեին գոլը 11-րդ րոպեին:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ կորզեց վերջին րոպեներին Զլատան Իբրահիմովիչի խփած գոլի շնորհիվ: Նա գլխի հարվածով եզրափակեց իսպանացի Անդեր Էրերայի փոխանցումը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:
Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սաութհեմփթոն»՝ 3:2
Զլատան Իբրահիմովիչ, 19, 87, Ջեսի Լինգարդ, 38 – Մանոլո Գաբյադինի, 45+1, 48