17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վատ հաշվարկված որոշում էր. Զուրաբյանը՝ Վիգեն Սարգսյանից

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ թշնամու առավել ագրեսիվ հանդես գալը, դիվերսիաների կազմակերպումը կարող է և ընտրությունների հետ կապված սադրանքներ լինել, կարող է և այլ հարցի: «Հարց է ծագում՝ արդյոք ՀՀ-ն ունի անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրների առջև կանգնելու համար,  չկա վտանգի ընկալումն ու դրան ճիշտ արձագանքելու մոտեցումը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Պաշտպանության նախարարն է գլխավորում ՀՀԿ-ի ցուցակն ընտրություններին, ապա Լ. Զուրաբյանը նկատեց. «Վատ հաշվարկված որոշում էր, սա, երևի թե, տեղավորվում է ազգ-բանակ կոնցեպցիայի մեջ, որով այսօր իշխանությունները փորձում են այդ խնդիրն տանել առաջ: Սա լավ հեռանկար չունի, ինչքան էլ ընտրական պրոցեսները գնում են Հայաստանում, մենք պետք է կարողանանք վեր կանգնել դրանից ու ազգային անվտանգության խնդիրներին ուշադրություն դարձնենք»:

Դիտարկմանը, որ նախկին Պնախարար Սեյրան Օհանյան էլ կողմ արտահայտվեց փոխզիջումային քաղաքականությանը, որից հետո քննադատության ալիք եղավ, Լ. Զուրաբյանն արձագանքեց` նշելով, թե փոխիզջումային քաղաքականությունը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հիմքում եղել է դեռևս 90-ականներից և շարունակվում է մինչ այսօր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ