27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է բարձրացրել ընտրակաշառքի գինը. վեճ Ազգային ժողովում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը օրենսդիր մարմնում հայտարարեց, որ համատարած հարյուրներով, հազարներով տեղահանում է լինում ՀՀ քաղաքացիների, վերագրանցում ու հաշվառում՝ հատուկ նշանակության վայրերում հավանաբար հատուկ հանձնառության քվեարկության համար:

Նա նաև նշեց, որ ընտրակաշառքների մասին խոսակցությունների շարքում տեղ են գտնում վեցանիշ և ավելի թվեր, տարբեր հիմնարակներում էլ մարդկանց մոտ ահուսարսուռ մթնոլորտ է տիրում: «Բա ի՞նչ է լինելու ձեր որակյալ, անբիծ, մաքուր ընտրությունների հետ»,-հարցրեց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե որակյալ ու անբիծ ընտրությունները կախված են բոլորից, այդ թվում նաև հարցը բարձրացնող պատգամավորից: «Պիտի կարողանանք այնպես անել, որ նման երևույթներ տեղի չունենան, եթե մտածում եք մի օրենք հնարել, որ այս ամեն ինչի դեմն առնի, ներկայացրեք այդ օրենքը»,-հորդորեց նա:

հորոր արեք ձերոնց այս ռեյտինգային գզվտոցի ժամանակ չանեն, ինչքան ուզում եք վերահաշվառեք, հեռախոսներ տվեք ձեռնբերը, միևնոււնն է մարդիկ չեն ընտրելու:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ հարցում է արել ոստիկանությանն ու պարզել, որ մոտ 7000 քաղաքացի արդեն փոխել է իր գրանցման վայրը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր հերթին հորդորեց «բդեշխքներին ու քյոսաներին» նման քայլեր չանել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությանն էլ հայտարարեց, թե այս ընտրական օրենսգիրքը բացառում է կառուսելը, ընտրակաշառք բաժանելու որևէ շարժառիթ չկա:

«Նստած քաղաքական ուժերը, զարմանում եմ, կուսական կեցվածքով են խոսում ընտրակաշառքի մասին: Գնացեք Գյումրի ու հարցրեք՝ ով է ընտրակաշառք բաժանում, ու ով է բարձրացրել ընտրակաշառքի գինը: Բոլորն առանց բացառությամբ այդ արատն օգտագործում են, եկեք դրա դեմն առեք, ոչ թե ՀՀԿ-ին մեղադրեք»,-կոչ արեց նա:

Այս խոսքերից հետո բոլորն սկսեցին տեղից աղմկել: Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ տեղից գոռաց, թե թող ապացույցներ ներկայացնի. «Մի՛ ասեք առանց բացառության»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ Կոնգրեսը հաստատ ընտրակաշառք չի բաժանել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ