Սկանդալներ, ԶԼՄ-ներ. ընդդիմության փրկությունը /վիդեո/
”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ թե ասում է, որ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, այլ եղած ընդդիմությունը բավական թույլ է:
”Ոչ թե չունենք ընդդիմություն, այլ թույլ են, ընդդիմություն գոյություն ունի, բայց քաղաքական գործընթացները, քաղաքական որոշումները նրա կողքով են անցում, և երկրի ղեկավարությունը նրան լսել պարտավոր չէ, քանի որ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում իր համար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Իսկանդարյանը շեշտեց, որ շատ լավ կլիներ, եթե հակառակ պատկերը լիներ, այսինքն` ուժեղ ընդդիմություն ունենայինք, որը կստիպեր նաև իշխանությանն ավելի լավը լինել:
Իսկ ուժեղ լինելու համար ընդդիմությունը չպիտի սպասի հաջորդ ընտրություններին, պետք է ձևավոևվի մի ուժ, որը ընտրական մեխանիզմներով չի միայն աշխատում:
”Դրա համար կան պայմաններ, կան ԶԼՄ-ներ, կա Ազգային ժողով, որտեղ կարելի է սկանդալ անել, կարելի է սկանդալ չանել, այլ նախագծեր առաջարկել, և ոչինչ եթե դրանք չընդունվեն”,-նկատեց քաղաքագեը:
Շարունակությունը` տեսանյութում: