Զարմացած է կառավարության անտարբերությունից
Մասնագիտությամբ թուրքագետ Սերգեյ Մանվելյանը հոգևոր երաժշտության ուսումնասիրությամբ է զբաղվում: Արդեն մեկ տարի նա հուշեր է հավաքում “Ամենայն հայոց սոխակ” Լուսինե Զաքարյանի կյանքի և ստեղածագործական գործնեության մասին:
Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Սերգեյ Մանվելյանը խոսեց հոգևոր երաժտության արդի խնդիրների, մարդկանց այն ավելի հասանելի դարձնելու ելքերի և մշակութային դաշտում առաջացած բացի մասին:
“Անցած տարի լրացել է Լուսինե Զաքարյանի 75 ամյակը և մահվան 20 ամյակը: Սակայն պետական մակարդակով ոչ մի միջոցառում չանցկացվեց: Միայն նրա ապրած տանը հուշաքարի բացում եղավ, որը թեևս պետք է ավելի վաղ արվեր”,- նշեց Սերգեյ Մանվելյանը:
Սերգեյ Մանվելյանին զարմացրել է կառավարության անտարբերությունը հոգևոր երաժշտության թագուհու նկատմամբ: Այսօր հոգևոր երաժշտությունը շատ վատ վիճակում է գտնվում:”60-ական թվականներին, երբ անաստվածության տարիներն էին, Լուսինեն մեր շարականները հասցնում էր ժողովրդին`հասարակությանը եկեղեցու հետ շաղկապելով իր երգով:Ինքը երկրային չէր, իզուր չէ, որ նրա մահվան օրը Վազգեն առաջինը ասել է, որ երկրից հեռացավ մի հրեշտակ”:
Երիտասարդ թուրքագետը զարմանում է, որ մշակութաբաններն ու երաժշտագետները պատշաճ ուշադրություն չեն հրավիրում այս խնդրին.”Ու ընդհանրապես անուշադրության է մատնված ոչ միայն Լուսինեի արվեստը, այլ նաև նրա տունը: Լուսինե Զաքարյանի տունը գտնվում է անմխիթար վիճակում: Մշակույթի նախարարությունը այդ տունը թանգարանի վերածելու գաղափարից հրաժարվել է: Լուսինեի ամուսնու` Խորեն Պալյանի հարազատները նույնպես հրաժարվել են այդ տանը ուշադրություն դարձնելուց”,-տեղեկացրեց Սերգեյ Մանվելյանը:
Բանախոսը ցավում է, որ չենք գնահատում մեր մեծերին և նրանցից շատ-շատերի գոյության մասին անգամ չգիտենք.”Մենք ունենք Մեդեա Աբրահամյան՝ թավջութակի թագուհի, որին աշխարհում ավելի շատ են ճանաչում, քան Հայաստանում:Ժողովրդական այս արտիստուհուն Հայաստանում գրեթե չեն ճանաչում”:
Սերգեյ Մանվելյանը մեկ տարի է զբաղվում է Լուսինե Զաքարյանի հուշագրությամբ՝ տարբեր մարդկանցից հուշեր է հավաքում երգչուհու մասին.”Արդեն 100 հուշ ունեմ գրառված, սակայն դեռ լրացվում է, ամբողջական տեսքի բերելուց հետո հավանաբար կհրապարակեմ գրքի տեսքով”,-ասաց նա:
Հարցին թե աջակցության համար ինչու չի դիմում մշակույթի նախարարությանը Սերգեյ Մանվելյանը պատասխանեց.”Եթե մի տունը չեն կարողանում թանգարանի վերածել, ինչով ինձ կօգնեն”: