06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեքենան այրվել է. 19-ամյա վարորդի վիճակը ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երեւանյան փողոց 37 շենքի դիմաց տեղի է տեղի ունեցել ավտովթար հրդեհի բռնկումով, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժող՝ 19-ամյա Հ. Ռ.-ին  տեղի ուժերով տեղափոխել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է Ժամը 02:53-ին, մարվել՝ 03:00-ին:

Այրվել է Հ. Ռ.-ին պատկանող «ՎԱԶ 21015» ավտոմեքենայի շարժիչի հատվածը 2 քմ եւ առջեւի անվադողերը ամբողջությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ