03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ավազակային հարձակում. կապել են ամուսինների ձեռքերը ու սպառնացել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ամբերդ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ, որի շրջանակներում միջնոցներ են ձեռնարվում դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, 2017թ. փետրվարի 23-ին ժամը՝ 22:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ամբերդ գյուղի բնակիչներից մեկի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Նախնական տվյալներով՝ փետրվարի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված 3 անձինք, մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը, որից հետո որպես զենք օգտագործրվող, ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքի տակ հափշտակել կանխիկ գումար, արծաթյա զարդեր, խմիչքներ, «Սամսունգ» և «Նոկիա»  մոդելի բջջային հեռախոսներ և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի  (Ավազակությունը) 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի և 235-րդ հոդվածի  (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ