Օբամային զրկել են Սիրիայի պատերազմի փողերից
Բարաք Օբամային զրկել են Սիրիայի պատերազմի համար նախատեսված փողերից: Կոնգրեսականները նախագահին միջոցներ չեն տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդներին զենք մատակարարելու համար, գրում է “pravda.ru”-ն:
Ընդ որում, Սենատի որոշումը լիովին արդարացված է, քանի որ զինամթերքը կարող է ահաբեկիչների ձեռքն ընկնել, այդ թվում` “Ալ-Քաիդայի” անդամների, որոնց նկատել են սիրիական գրոհայինների շարքերում: Ակնհայտ է, որ ԱՄՆ կոնգրեսականները լսել են նաեւ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:
Վաշինգտոնում նման որոշում են կայացրել գաղտնի փաստաթղթերի հիման վրա, որոնց մասին Բարաք Օբաման, ըստ երեւույթին, չի իմացել եւ չի էլ պատկերացրել` ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ այդ որոշումը: Հավանաբար, նախագահի մտքերն զբաղված են եղել միայն Բաշար ալ-Ասադին տապալելու ծրագրերով:
Հաշվի առնելով, որ հետաձգվում են նաեւ զինամթերքի “ծանրոցները” Սաուդյան Արաբիայից, ամերիկյան զենքի կորուստը կարող է վճռական դառնալ սիրիական գրոհայիների համար: