26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես իրավունք չունե՞մ կնոջս հետ գնալ ընկերոջս երեխայի ծննդին. Մուրադ Մուրադյանը՝ ծեծկռտուքից

«Մամուլում շատ բան է գրված, ես երեկ քեֆի մեջ եմ եղել, բայց գնամ, հասնեմ` շտապ, բոլոր հարցերին կպատասխանեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե երեկ իր ու ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի շտաբի անդամների միջև ծեծկռտուք է եղել:

Հարցին, թե եղե՞լ է նման բան, Մ. Մուրադյանը պատասխանեց. «Իրավապահ մարմիններին հարցրեք»- ապա հավելեց, որ երեկ Հրազդանի ձորում միջոցառման է եղել. «Հիմա ես իրավունք չունե՞մ  միջոցառման մասնակցել,  400 հոգու անուններն ասե՞մ, որ հավատաք: 300-ին երևի կճանաչեք՝ ով է, ինչ է»:

Ճշտող հարցին, թե փաստորեն ինքը չի եղել շտաբում այդ ժամանակ, պատգամավորի թեկնածուն արձագանքեց. «Ես շրջանում չեմ եղել, ես իրավունք չունե՞մ կնոջս հետ գնալ ընկերոջս երեխայի ծննդին, ձորում եմ եղել»:

Դիտարկմանը, թե այսինքն` Արայիկ Գրիգորյանի հետ հակասություններ չկա՞ն, Մուրադ Մուրադյանն արձագանքեց. «Պարոն Գրիգորյանի հետ հակասությունները, էս մի ամսուկես է, սկսվել են՝ ընտրությունների հետ կապված»:

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։

Մինչ այդ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արայիկ Գրիգորյանը չպետք  է Մասիս քաղաքում գործունեություն ծավալի։ Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի և այլն։ Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը, պայմանավորվածության համաձայն, «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին։ Սակայն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը եւ գնացել Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։

Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։

«Ժողովուրդը» տեղեկացրել է, որ այս պահին ոստիկանները գտնվում են Մասիս քաղաքում Արայիկ Գրիգորյանի կողմից բացված շտաբում: Դեպքից հետո անհայտ է, թե ուր է Մուրադ Մուրադյանը։ Սակայն, ինչպես պնդում են Մասիսի մեր աղբյուրները, այսքանով ամեն ինչ չի ավարտվել։ Ծեծից հետո Արայիկ Գրիգորյանը մտել է Մուրադ Մուրադյանին պատկանող շտաբ եւ ասել, որ անպատիժ չի մնալու Մուրադիկը, վաղը կշարունակվի «թեման»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ