26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գոռը մեկ տարեկան աղջիկ ունի. ընկերները սգում են

«Գոռը լավ ընկեր էր, լավ սպա, լավ հայ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Արցախի «Եղնիկներ» զորամասի սպաները: Գոռ Խուդինյանը պայմանագրային զինծառայող էր, կոչումով` կապիտան:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` Գոռը ապրում էր Վանաձորում. «Ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ:Մեր համար շատ ցավալի է, բայց միշտ ուժեղ ենք ու գիտենք, որ պետք է ուշադիր հսկենք սահմանը»:

Հիշեցնենք, այսօր առավոտյան ստացվեց Գոռի մահվան բոթը. 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Կատարվում է նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ