Շատ է շահարկվում
«Իսկանդերների» թեման շատ է շահարկվում: Զենքն իրապես ՀՀ-ին է պատկանում՝ մեր ԶՈՒ-ին. դրա մասին խոսելու անհրաժեշտություն չկա: Մենք պիտի հաշվի առնենք, որ Վիգեն Սարգսյանը մի երկրի Պ նախարար է, որն անընդհատ ենթակա է արտաքին սպառնալիքների, և, բնական է, նա պետք է փորձի ամեն ինչ անել մեր երկիրը հնարավոր սպառնալիքներից հեռու պահելու համար:
Որոշ բաների մասին պետք է խոսվի, ասվի, որոշ բաներ պետք է ներկայացվեն: Այդպես էլ անում է մեր Պ նախարարը: Կարծում եմ՝ նա շատ ճիշտ է վարվում այս դեպքում», – վերլուծելով ՀՀ Պ նախարար Վիգեն Սարգսյանի՝ РИА Новости-ին տված հարցազրույցը՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Պետք է հաշվի առնել մի փաստ. հատկապես պատերազմող երկրների Պ նախարարները միշտ չէ, որ ասում են ճշմարտությունն ամբողջությամբ, այսինքն՝ հնարավոր է մանևրել. ըստ էության, սա քողարկված սպառնալիք էր՝ ուղղված թշնամուն, այսինքն՝ թշնամին պիտի իմանա՝ եթե պատերազմ հրահրի, ունենալու է լուրջ խնդիրներ:
Առաջին անգամը չէ, որ պաշտոնական Երևանն այսպիսի մեսիջ է հղում: Եվ պետք է ասել՝ այս մեսիջը միայն Ադրբեջանին չի վերաբերում. այն վերաբերում է նաև այն պետություններին, որոնք ցանկանում են տարածաշրջանում կայունություն տեսնել, իսկ Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով կարող են տուժել նաև տարածաշրջանի մյուս պետությունների քաղաքական ու տնտեսական շահերը», – նշեց քաղաքագետը: