Վարչապետն ասաց` եկել է պատժամիջոցներ կիրառելու ժամանակը
ՀՀ-ում գործող ձեռնարկությունների աուդիտորական հաշվետվությունները կհրապարակվեն ոչ թե 2014թ-ի հունվարի 1-ին, ինչպես Կառավարությունը ավելի վաղ որոշել էր, այլ սույն թվականի օգոստոսի 1-ին: Այս որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ որոշակի ֆինանսական չափանիշներին չբավարարելու պարագայում ընկերությունները չեն ստանա թույլտվություն մասնակցելու պետական գնումների մրցույթներին:
՛՛Այդ չափանիշներից մեկը որ արդեն սահմանել էինք, այն է, որ եթե այդ ընկերություններն ունեն բացասական աուդիտորական եզրակացություն կամ չեն ստացել աուդիտորական եզրակացություն, չնայած օրենսդրությամբ պարտավոր էին ունենալ, չեն կարող մասնակացել պետական գնումների մրցույթներին:
Հաշվի առնելով, որ այս տարվա հուլիսի 1-ին արդեն իսկ անցած տարվա կտրվածքով բոլորը պետք է ավարտած լինեն աուդիտորական եզրակացությունները, առաջարկում ենք կատարել ժամկետային փոփոխություն՛՛:
Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք խոշոր ձեռնարկությունները հնարավորություն ունեն մինչև օգոստոս 1-ը շտկել իրավիճակը, եթե աուդիտորական եզրակացությունները վերապահումներով է կամ եզրակացություն չունեն:
՛
Նման ցուցակ անցյալ տարի էլ ենք հրապարակել անուն առ անուն և այս տարի էլ հրապարակելու ենք անուն առ անուն: Բայց այս տարի հրապարակում ենք այն ընկերությունների անունները, որոնք չեն կարող մասնակցել պետական գնումների մրցույթներին՛՛,-պատասխանեց Դավիթ Սարգսյանը:
Վարչապետն էլ ընդգծեց, որ եկել է այն պահը, երբ պետք է ձեռնարկությւնների նկատմամբ կիրառել բոլոր պատժամիջոցները:
՛՛Մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունը իմանա, որ այդ ձեռնարկությւնները չեն կատարում օրենքի պահանջը, իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ:
Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիկային դաշտում գործող ձեռնարկություններ և հանրություն պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները ֆինանսական հաշվետվեւթյուններում ունեն լրջագույն խնդիրներ՛՛,-ասաց նա: