26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը հանձնարարեց

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ Գյումրի քաղաքի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագրին: Այս առնչությամբ վարչապետը հանձնարարեց.

«Հաշվի առնելով այդ ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց` հանձնարարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչ 2017 թվականի հունիսի տասը ծրագրով որոշված տարածքի սահմաններում համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժիներական ենթակառուցվածքների նախագծերը»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաև հանձնարարեց պատմական կենտրոնի զարգացման աշխատանքները համակարգելու նպատակով ներգրավել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ