26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի բան սխալ է

ՀՀ կառավարության փետրվարի 23-ին կայացած նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով:

Վարչապետի առաջին հանձնարարականը կապված էր  ոռոգման նախապատրաստական աշխատանքների հետ:
«Մենք նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն. Խոսքն այն մասին է, որ  մեր ջրային ռեսուրսների կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում և այլ ատյաններում՝ այլ»,- նկատեց վարչապետը և   հավելեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ամփոփված տվյալների համաձյան՝  փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47 տոկոսը:
Կարեն Կարապետյանի գնահատմամբ՝ ոռոգելի հողատարածքների վերոնշյալ ցուցանիշն անթույլատրելի է, հետևաբար նա ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տետնտեսության պետական կոմիտեի և ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց 10-օրյա ժամկետում կադաստրային և փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ