15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը: Նշված պաշտոնը վերջերս է ստեղծվել եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը:

Փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի շրջանավարտ է: ՀՀ զինված ուժերում ծառայության մեջ է 1998թ.-ից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ