26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այ մարդ, բժիշկ ես, գնա բժշկությամբ զբաղվի, ուսուցիչ ես` ուսուցչությամբ…» (տեսանյութ)

Հայ գրականագետ, մտավորական Դավիթ Գասպարյանի խոսքով` Ազգային ժողովի ընտրություններում կողմնորոշվելու համար նախ և առաջ պիտի նայել գործող օրենսդիր մարմնին, տեսնել, թե ինչքանով գործող պատգամավորները նպաստեցին մեր երկրի առաջընթացին, ինչ արեցին մեր երկրի առաջընթացի համար: Նայելով, ըստ նրա, գալիս ենք մի եզրակացության, որ ոչ մի առաջընթաց չկա:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գրականագետը շեշտեց, թե բարով-խերով պիտի ընտրվեն ազնիվ, կիրթ մարդիկ, ովքեր մտահոգություն ունեն ազգի համար:

«Ես ծանր եմ տանում վերարտադրությունը: Մեզ պետք են նոր մարդիկ, թարմ մարդիկ, առաքինի մարդիկ, ովքեր կարող են հայրենիքի մասին խոսել, ոչ թե թշներն ուռեցնեն, որ հետևից երևա: Այ մարդ, բժիշկ ես, գնա բժշկությամբ զբաղվի, ուսուցիչ ես, ուսուցչությամբ զբաղվի, դարձրել են մասնագիտություն նախարար ու պատգամավոր դառնալը»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանելու ու վերցնելու սովորույթին, որ մեր ընտրական գործընթացների անբաժան մասն է դարձել, ապա Դ. Գասպարյանն ասաց. «Նախ կաշառք տվողին դատ է հասնում, կաշառք տվողը մեղք չունի, նրան դարձրել են այդպիսին

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ