20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչպե՞ս է ստացվում

Վերջին շրջանում ՀՀԿ-ականները տարբեր ամբիոններից  բարձրաձայնում են այն մասին, թե ՀՀԿ-ն գնում է ինքնամաքրման ճանապարհով: Անդրադառնալով այս թեմային՝ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ այո՛, ՀՀԿ-ն գնում է ինքնամաքրման ճանապարհով. դա անգամ կույրը կտեսնի:

Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ինքնամաքրման ձգտող ՀՀԿ-ն իր ցուցակում ներգրավում է այնպիսի մեկին,  ինչպիսին  ՀՀ  ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, ում անունն, ինչպես հայտնի է, կապված է աղմկահարույց պատմությունների հետ՝  մոնոպոլիայից մինչև օֆշորային սկանդալներ:

«Ցուցակից բազմաթիվ դեմքերը բացակայում են, համեմատեք այս տարվա և հինգ տարի առաջվա ցուցակը կամ տաս տարի առաջվա ցուցակը և կտեսնեք փոփոխությունները: Պողոսյանի մասով ասեմ, որ չկա դատական վճիռ, որ մարդը կատարել է այս կամ այն հանցանքը, ուրեմն մարդն անմեղ է: Որքանո՞վ է նա համապատասխանում պատգամավորական աշխատանքին, կպատասխանեն ընտրողները, քանի որ նոր ընտրական համակարգը նման հնարավորություն է տալիս», – արձագանքեց Հայկ Բաբուխանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ