20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Անդրադարձել են նախագահի՝ Բրյուսել կատարելիք այցին

Փետրվարի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիի հետ։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչն անդրադարձան առաջիկայում ՀՀ Նախագահի` Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ միջև իրավական նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը՝ երկուստեք հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ