Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կլքի՞. Իրավունք
Թերթի տեղեկությաներով՝ Աժ-ի ընտրություններից հետո, չի բացառվում, որ «ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դնի կուսակցության ղեկավարի լիազորությանները, իսկ կուսակցության ղեկավարումը ստանձնի Արմեն Մարտիրոսյանը։ Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի դաշինքի ստեղծումը, Րաֆֆի Հովհւսննիսյանի 11-րդ, իսկ Արմեն Մարտիրոսյանի 2-րդ համարում հայտնվելը պւսրզ ցույց տվեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նահանջում Է։
Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առւսջ «Իրավունքը» գրել էր, որ «ժառանգությունում» արշալույսները խաղաղ չեն՝ Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի ջրերը մի առվով չեն հոսում։ Նրանցից
ամեն մեկը պայքարում էր իր տեսակետն առաջ տանելու համար։ Զարուհի Փոստանջյանը պնդում էր, որ կուսակցությունը դաշինքով չպետք է մասնակցի ընտրություններին, որին հակառակվում էր Մարտիրոսյանը։ Իսկ այսօր արդեն Զարուհի Փոստանջյանը դուրս եկավ կուսակցությունից։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: